Վախճանուել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ<br /> Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանը<br />


Վախճանուել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանը

  • 11-05-2010 17:54:00   |   |  Հասարակութիւն
ՍՈՖԻԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիս 11-ի առաւօտեան կեանքի 80-րդ տարում Սոֆիայում վախճանուել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից: Տիրայր արք. Մարտիկեանը (աւազանի անունով Տիգրան Մարտիկեան) ծնուել է 1930թ. մայիս 24-ին Բեյրութ քաղաքում (Լիբանան): Նախնական կրթութիւնն ստացել է տեղի Սահակեան եւ Աբգարեան վարժարաններում, ապա` 1944-1947թթ. Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց վանքի Ժառանգաւորաց վարժարանում: 1947թ. հայրենադարձուել է: Երեւանում մի քանի ամիս սովորել է Օտար լեզուների ինստիտուտում, ապա ուսումնառութիւնը շարունակել Մայր Աթոռի Հոգեւոր Ճեմարանում: 1951թ. ձեռնադրուել է սարկաւագ, 1955թ.` կուսակրոն քահանա, 1956թ.` Վազգէն Ա երջանկահիշատակ հայրապետից ստացել է վարդապետական գաւազան: 1955-1958թթ. պաշտոնավարել է Բաքւում, 1958թ.` ընտրուել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ: 1960թ. Ռումինահայոց եւ Բուլղարահայոց թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրուել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ եւ այդ պաշտօնը վարել մօտ 50 տարի: 1964թ. Վազգէն Ա երանաշնորհ Հայրապետի ձեռամբ ձեռնադրուել է եպիսկոպոս: 1980թ. ի գնահատութիւն երկարամեայ եւ նուիրեալ ծառայութեան ու վաստակի, ստացել է արքութեան աստիճան եւ պատիւ: Երջանկահիշատակ Սրբազանը պարգեւատրուել է Հայ Եկեղեցու եւ ռումինական պետական մի շարք բարձր շքանշաններով ու պարգյներով: Հանգուցեալ Սրբազան Հոր մարմինը կամփոփվի Բուխարեստում:
  -   Հասարակութիւն