Գիտութիւնների ակադեմիայի համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը մօտ 60 հազար դրամ է


Գիտութիւնների ակադեմիայի համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը մօտ 60 հազար դրամ է

  • 15-04-2011 15:47:49   | Հայաստան  |  Հասարակութիւն
 2010թ. Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ստորաբաժանումներում պահպանուել է հիմնարար հետազօտութիւնների բարձր գիտական մակարդակը, ինչի մասին վկայում է այն, որ արտերկրի հեղինակաւոր գիտական ամսագրերում տպագրուել է հայ գիտնականների 668 յօդուած եւ 14 մենագրութիւն, կատարուել են աշխատանքներ 70 միջազգային ծրագրերով՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական ծաւալով։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում իր հաշուետուութեան մէջ նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը։ Ըստ նրա, համակարգում աշխատում է 4056 մարդ, որից 2439-ը գիտական աշխատողներ՝ 66 ակադեմիկոս, 62 թղթակից անդամ, 334 գիտութեան դոկտոր եւ այլն։ Աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 59,7 հազար դրամ։ Նշուեց նաեւ, որ համակարգի պետական ֆինանսաւորումը կազմել է 4 142 763,7 հազար դրամ, ընդհանուր ֆինանսաւորման աճը 2010թ.-ին կազմել է մօտ 300 մլն դրամ։ Արտաբիւջետային միջոցների ընդհանուր ծաւալը կազմել է 1,9 մլրդ դրամ, որը տարեկան ընդհանուր ֆինանսաւորման 33 տոկոսն է։
  -   Հասարակութիւն