Մերամեթջյան վարժարանի աշակերտներն այս տարի էլ կրկնեցին<br /> անցեալ տարուայ յաջողութիյունը եւ հռչակվեցին Մայնդ լափի Թուրքիայի<br /> չեմպիոն <br />


Մերամեթջյան վարժարանի աշակերտներն այս տարի էլ կրկնեցին
անցեալ տարուայ յաջողութիյունը եւ հռչակվեցին Մայնդ լափի Թուրքիայի
չեմպիոն

  • 10-05-2010 20:20:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայնդ լափի միջվարժարանային մրցաշարում Մերամեթջյան վարժարանի աշակերտներն այս տարի դարձել են Թուրքիայի կրկնակի չեմպիոն,- հաղորդում է «Մարմարան»: Ինչպէս տեղեկանում ենք հաղորդագրութիւնից, Մայնդ լափը տրամաբանական խաղերի հաւաքածոյ է, որ 2006 թուականից կիրառւում է Թուրքիայում: Այս տարի երկրորդ մրցաշարում տարած փայլուն յաղթանակից յետոյ վստահությամբ կարելի է նշել, որ Մերամեթջյան վարժարանում այդ տրամաբանական խաղերով շատ լրջօրէն են զբաղւում: Այն դասավանդում են որպէս պարտադիր առարկայ, որ ընդունակությունները եւ մտաւոր կարողութիւնները զարգացնելու տեսակետից անփոխարինելի է: Անցեալ տարի Թուրքիայի չեմպիոն դառնալուց յետոյ մերամեթջյանցիները Վենետիկում բարձր են պահել Թուրքիայի հաւաքականի պատիւը: Այս տարուայ մրցումների եզրափակիչ խաղերը տեղի են ունեցել մայիսի 8-ին, որտեղ 16 վարժարանների խմբեր մրցել են չեմպիոնի կոչման համար: Մրցումներին մասնակցել են նաեւ Կարագյոզյան, Եսայան, Մխիթարեան հայկական վարժարանների խմբերը: Մրցումները տեղի են ունեցել հինգ փուլով, արդիւնքում մերիմեթջյանցիները դարձել են Թուրքիայի չեմպիոն:
  -   Հասարակութիւն