Հայ ծանրորդը մրցավարական սխալի հետեւանքով զրկուեց ոսկէ մեդալից


Հայ ծանրորդը մրցավարական սխալի հետեւանքով զրկուեց ոսկէ մեդալից

  • 15-04-2011 15:21:15   | Ռուսաստան  |  Սպորտ
 Եւրոպայի ծանրամարտի Կազանում ընթացող առաջնութիւնում ապրիլի 14-ին Արայիկ Միրզոյեանը մինչեւ 77 կգ քաշային կարգում նուաճել է արծաթէ մեդալ` երկամարտում արձանագրելով 347 կգ արդիւնք (160+187), իսկ պոկում վարժութիւնում՝ փոքր ոսկէ մեդալ: Յաղթողի կոչումը նուաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Եագգի Սեմին, ով նոյնպէս 347 կգ էր բարձրացրել, սակայն անձնական քաշով Արայիկ Միրզոյեանից թեթեւ էր ընդամէնը 26 գրամով: Թուրք մարզիկի ելոյթի վերաբերեալ դատաւորների որոշումը դժգոհութիւն առաջացրեց Հայաստանի հաւաքականի մարզչական շտաբում, քանի որ Եագգի Սեմին հրում վարժութիւնում 192 կգ քաշը մաքուր չբարձրացրեց։ Թէեւ մրցավարներն ընդունեցին իրենց սխալը, սակայն որոշումը չփոխեցին: Նոյն քաշային կարգում հանդէս եկած Աղասի Աղասեանը պոկում վարժութիւնում բարձրացրեց 153 կգ, իսկ հրում վարժութիւնում պատուիրեց 194 կգ եւ ձախողեց բոլոր փորձերը:
  -   Սպորտ