«Ամերիաբանկ»-ի լիզինգային գործառնութիւնների ծաւալն աճում է<br />


«Ամերիաբանկ»-ի լիզինգային գործառնութիւնների ծաւալն աճում է

  • 07-05-2010 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիաբանկ»-ն ընթացիկ տարուայ չորս ամսում ապահովել է ֆինանսական վարձակալութեան (լիզինգ) գծով գործառնութիւնների ծաւալային աճ մօտ 100%-ով: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, բանկի լիզինգային գործառնութիւնների ծաւալը 2009 թուականին աճել է 147%-ով եւ արդէն տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ: Իսկ ընթացիկ տարուայ չորս ամսուայ արդիւնքներով այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35%-ը` շինարարութեան, իսկ 20%-ը` սննդի արդիւնաբերութեան, առողջապահութեան, առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտներին: Նշւում է, որ լիզինգային գործառնութիւնների իրականացման ընթացքում Բանկը գործընկերական յարաբերութիւններ է ձեւաւորել միջազգային հեղինակութիւն վայելող խոշորագոյն կազմակերպութիւնների հետ:
  -   Տնտեսութիւն