Դեկտեմբերի 4-ին դուրս կը բերուի Աստուածամուխ Սուրբ Գեղարդը
02-12-2021 14:55:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների տոնն այս տարի տօնախմբելու է դեկտեմբերի 4-ին: Առաքեալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի նախորդ օրը` դեկտեմբերի 3-ին, ժամը 17:30 երեկոյեան ժամերոգութեան ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը կատարուի նախատօնակ: Հընթացս նախատօնակի դուրս կը բերուեն Սուրբ Թադէոսի եւ Սուրբ Բարդուղիմէոսի մասունքները:
Դեկտեմբերի 4-ին` ժամը 10.30-ին, Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կը բերուի Աստուածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հաւատացեալների երկրպագութեան համար մատուռ-մկրտարանում կը մնայ մինչեւ 18:00: