Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միաւորման առաջին ազդակները
30-04-2010 17:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիաբանկի
եւ Կասկադ Բանկի քարտապանների համար ստեղծուած են սպասարկման նոր
հնարաւորութիւններ: Ինչպէս յայտնում են Ամերիաբանկից, բանկերի
յաճախորդները կարող են օգտուել երկու բանկերի բանկոմատների ամբողջ
ցանցից այն նոյն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են
նրանցից իւրաքանչիւրի համար: Երկու բանկերի արդէն գործող
բանկոմատների թուաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը Ամերիաբանկի
բանկոմատներն են, 14-ը` Կասկադ Բանկի:
Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. աւելացնել բանկոմատների
թուաքանակը, ինչպէս նաեւ ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը`
տեղադրելով դրանք իր յաճախորդների համար նախընտրելի տարածքներում:
Նշենք, որ մօտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին
սպասւում է նոր անակնկալ եւս, նրանք կօգտուեն երկու բանկերի զեղչային
ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է աւելի քան 150 առեւտրային
կէտեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական
կենտրոններ եւ այլ ծառայութիւնների ոլորտներ:
Ամերիաբանկը հանդէս է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի
թողարկմամբ եւ սպասարկմամբ, այդ թւում նաեւ VISA PIATINUM եւ MASTER
CARD PLATINUM քարտերի թողարկմամբ եւ առաջակում է այդ քարտերի
ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայութիւնների
տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass
առաջնային անցաթղթի քարտ եւ ճանապարհորդական ապահովագրութիւն
ժռոսգոսստրախ ԱՐՄԵՆԻԱԻ ապահովագրական ընկերութեան կողմից:
Միաւորման արդիւնքում երկու բանկերի յաճախորդներին
առաջարկուող միասնական, առաւել կատարելագործված եւ նորացուած
ծառայութիւնների մատուցումը, լինելու է շարունակական:
Ներկայացուածը վկայում է, որ երկու բանկերի միաւորումը
սպասարկման առաւել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի
յաճախորդների համար, ինչպէս եւ հաւաստիացրել էին բանկերի
բաժնետէրերն իրենց ուղերձում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն
իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ
բանկային ծառայութիւններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրէնների խորհրդի նախագահն է
պրն Ռուբէն Վարդանեանը, Տնօրինության նախագահ-գլխաւոր տնօրէնը` պրն
Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է
«տրոյկադիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային
ընկերութիւններից մէկը: