Կմշակվի պետական միջոցներով տպագրվող դասագրքերի տրամադրման
նոր կարգ
29-04-2010 21:06:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան
ապրիլի 29-ի նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը
յայտարարեց, որ Հայաստանում պետական ֆինանսավորմամբ տպագրվող
դպրոցական դասագրքերի տրամադրման կարգի փոփոխման անհրաժեշտութիւն
կայ: Ըստ նրա, չնայած տարրական դասարանների դասագրերի տպագրության
համար մեծ գումար է յատկացւում, որոնք պէտք է տրամադրվեն անվճար,
սակայն շուկայում շարունակւում է դրանց վաճառքը:
Ի.Զաքարյանի խօսքերով, ուսումնասիրությունները ցոյց են տուել,
որ պետական բիւջէի միջոցներով տպագրվող գրքերը 100%-ով բաւարարում
են պահանջարկը: «Այդ դէպքում անհասկանալի է, թէ ինչու՞ են
հրատարակիչները աւելի շատ գրքեր տպագրում, ինչ արդիւնքում
դասագրքերը յայտնւում են շուկայում»,- նշեց Ի.Զաքարյանը:
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը յայտնեց,
որ գրքերի տրամադրման գործող կարգն իրեն չի արդարացնում: Ըստ նրա,
շատ դէպքերում դպրոցներից ու մարզպետարաններից ստացուած յայտերը չեն
համապատասխանում դպրոցի ուսուցչի կամ տնօրէնի ցանկութեանը: Այստեղ
խնդիրն այն է, որ որոշ հրատարակիչներ տեղերում իրականացնում են
լոբբիստական գործունէութիւն: «Դպրոցները պատրաստ չեն այսօր
լաւագոյն բովանդակութեամբ գիրք ինքնուրոյն ընտրելու»,- ընդգծեց
նախարարը` յաւելելով, որ յաջորդ տարուայ համար պէտք է փոխվեն
մեխանիզմները եւ մօտեցումները: Այսինքն, ըստ Ա.Աշոտեանի, գրքերի
ընտրութիւնը չպէտք է կախուած լինի մարզպետարանից կամ դպրոցից: