Բեռլինահայերը, բազմաթիւ գերմանացիներ, յունական, սերբական,<br /> իրանական եւ Բեռլինի այլ համայնքների ներկայացուցիչներ պահաջել են<br /> Հայերի ցեղասպանութեան ճանաչում<br />


Բեռլինահայերը, բազմաթիւ գերմանացիներ, յունական, սերբական,
իրանական եւ Բեռլինի այլ համայնքների ներկայացուցիչներ պահաջել են
Հայերի ցեղասպանութեան ճանաչում

  • 28-04-2010 20:00:00   |   |  Քաղաքական
ԲԵՌԼԻՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լեփ-լեցուն էր բազմազգի հյուրերով Բեռլինի Սբ.Լուիզեն եկեղեցին, ուր հայ եկեղեցական եւ մշակոյթային համայնքը ապրիլի 24-ին կազմակերպել էր Հայերի ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած միջոցառում: Բեռլինի Հայ համայնքի ատենապետ Պետրոս Դիքիջյանը միջոցառման բացման իր ելոյթում նշեց, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան համար պատմական արդարութեան վերականգնման խնդիր է: Նա ընդգծեց նաեւ համայն հայութեան այդ օրուայ միասնականութեան կարեւորութիւնը: Անմեղ զոհերի ոգեկոչման հոգեհանգստի պատարագ մատուցեց բեռլինահայ համայնքի հոգեւոր հովիւ Եղիշե վարդապետ Աւետիսեանը: Վառվեցին մոմեր եւ հնչեց տերունական աղօթքը: Միջոցառմանը բազում գերմանահայ հիւրերից բացի ներկայ էին գերմանացիներ, յունական, սերբական, արամեական ու իրանական համայնքների ներկայացուցիչներ ու հոգեւոր հայրեր, որոնք էլ հանդէս եկան ելոյթներով` պահանջելով հայերի ցեղասապնության դատապարում, արդարութիւն ու հատուցում: Այլ հիւրերի թւում արարողութեանը ներկայ էին նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպանատան այրեր: Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի բողոքական եկեղեցու վարդապետուհի Ֆրեդերիկե Ֆոն Կիրշբախը իր ելոյթում խօսեց նայեւ հայոց ցեղասպանութեան մէջ գերմանական կառավարութեան մեղքի եւ վերջինիս ճանաչման պատսխանատվության մասին: Բեռլինի հայ եկեղեցական համայնքի երգչախմբի հետ մէկտեղ ելոյթով հանդէս եկան նաեւ արամեական եւ սերբական եկեղեցու երգչախմբերը: Այնուհետեւ միջոցառմանը Հայերի ցեղասպանութեան, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին հանգամանալից դասախոսեց Փարիզի Սորբոնի համալսարանի ցեղասպանագետ պրոֆեսոր դր. Կլոդ Արմէն Մուտաֆյանը: Ժողովրդի պահանջով նա նախատեսուած ժամանակահատուածից երկար խօսեց: Վերջինս լինելով ֆրանսիահայ նկարիչ Զարեհ Մուտաֆյանի որդին` հանդիսանում է մի շարք գրքերի եւ հայ խնդրի ու պատմութեան թեմաներով հրապարակախոսությունների հեղինակ: Դր. Մուտաֆյանի շնորհիւ աշխարհում կայացել են հայկական թեմայով 3 կարեւորագոյն ցուցահանդեսներ: Նա եղել է եւ մնում է հայկական հարցի համար պայքարող անխոնջ մարտիկ: Բեռլինաբնակ Մարօ Ֆերմանյանի անզուգական կատարմամբ եւ Նելի Շմալենբերգի դաշնամուրային նուագակցութեամբ հնչեցին ցեղասպանութեան թեմայով` այդ թւում Կոմիտասեան երգեր: Միջոցառումն անցաւ բարձր եւ պատշաճ մակարդակով,- հաղորդում է «Հայերն այսօր»-ի թղթակիցը Բեռլինից: Աննա Շավինյան
  -   Քաղաքական