Առաջարկւում է օրէնքով պարտաւորեցնել համերգային կատարումների<br /> ձայնային առանձնահատկությունների մասին տեղեկատուութեան<br /> հրապարակումը<br />


Առաջարկւում է օրէնքով պարտաւորեցնել համերգային կատարումների
ձայնային առանձնահատկությունների մասին տեղեկատուութեան
հրապարակումը

  • 27-04-2010 21:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային Ժողովն աւարտեց նախօրէին առաջին ընթերցմամբ ներկայացուած «Գովազդի մասին», «Սպառողների իրաւունքների պաշտպանութեան մասին«» օրէնքներում եւ Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացումներ եւ փոփոխութիւն նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներն առաջարկում են «Գովազդի մասին» օրէնքում լրացուցիչ ամրագրել, որ մշակոյթային ծառայութիւններ իրականացնող կազմակերպութիւնները կամ անհատ ձեռնակատերերը գովազդի միջոցներով պե1տք է, ի թիւս անհրաժեշտ տեղեկութիւնների, նշեն նաեւ համերգների կատարումների ձայնային առանձնահատկությունների` կենդանի կատարման կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամա) օգտագործման, մասին: Կատարումների ձայնային առանձնահատկությունների մասին նշելու պահանջն առաջարկւում է ամրագրել նաեւ «Սպառողների իրաւունքների պաշտպանութեան մասին» օրէնքում: Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակոյթային ծառայութիւնների գովազդին ներկայացւող պահանջները խախտելու, ինչպէս նաեւ մշակոյթային ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւնների կամ անհատ ձեռնակատերերի կողմից գովազդի միջոցներով յայտարարուած կենդանի ձայնի փոխարէն ֆոնոգրամա օգտագործելու համար Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքով առաջարկւում է սահմանել պատասխանատւութիւն` տուգանքի ձեւով:
  -   Հասարակութիւն