Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ
01-02-2022 13:34:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ:
Միացեալ Նահանգներում Նորին Սրբութիւնը հանդիպումներ կունենայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացուող ծրագրերը: