Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիոսությունը մասնակցել է Միջին<br /> Արեւելքի եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովին<br />


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիոսությունը մասնակցել է Միջին
Արեւելքի եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովին

  • 26-04-2010 16:00:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 9-ին Յորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովը: Այս մասին տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից: Իբրեւ խորհրդի նախագահ Արամ Ա կաթողիկոսը ժողովին մասնակցելու հրավէր էր ստացել, բայց չի կարողացել մասնակցել: Կաթողիկոսութեան անունից այդ ժողովին մասնակցել է Գործադիր վարչութեան անդամ, լիբանանահայերի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Ժողովը հերթական նիստով քննարկել է խորհրդի կատարած աշխատանքների մասին ընդհանուր քարտուղար Գրքես Սալեհի զեկոյցը: Ժողովը կարգաւորել է նաեւ որոշ ծրագրերի հետ առնչուող խնդիրներ:
  -   Հասարակութիւն