Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը երկօրեայ<br /> աշխատանքային այց է կատարել Վրաստան<br />


Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը երկօրեայ
աշխատանքային այց է կատարել Վրաստան

  • 19-04-2010 20:40:00   |   |  Հասարակութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի գլխաւորած պատուիրակութիւնն ապրիլի 16-17-ն աշխատանքային այցով գտնւում էր Վրաստանի Հանրապետութիւնում: Այցի ողջ ընթացքում պատուիրակութեանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչ Սիլւանեանը: Ըստ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան մամլոյ հաղորդագրութեան, այցի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Դմիտրի Շաշկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթութեան ոլորտում հայ-վրացական համագործակցութեան զարգացման հետ կապուած մի շարք հարցեր: Ա.Աշոտեանը, մասնաւորապէս, անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցների դասագրքերի խնդրին. առկայ են նշուած դասագրքերի` հայերէն թարգմանության որակի հետ կապուած խնդիրներ, որի առնչութեամբ Ա.Աշոտյանն առաջարկել է խմբագրական եւ սրբագրական աշխատանքներն իրականացնել ՀՀ-ում, որից յետոյ դասագրքերը տպագրել Վրաստանում: Բացի այդ, նախարարն առաջարկել է տեղի հայկական դպրոցներին որպէս նախասիրական ուսումնական գրականութիւն տրամադրել Հայաստանի դպրոցներում գործող «Հայ եկեղեցու պատմութիւն» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների դասագրքերը, որոնք նախապէս կերաշխավորվեն Վրաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից: Բացի այդ, նշուած դպրոցներում առկայ է նաեւ վրացերէն լեզուի որակեալ ուսուցման խնդիր: Վրացական կողմը յայտնել է, որ այս ուղղութեամբ ձեռնարկւում են համապատասխան քայլեր, մասնաւորապէս, նշուած դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղութեամբ: Վրաստանի ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսւում է հայերով խիտ բնակեցուած Վրաստանի երեք շրջաններում` Ախալքալաքում, Ախլցխայում եւ Նինոծմինդայում նախակրթարաններ բացել, ինչը հնարաւորութիւն կտայ հայ երեխաներին աւելի վաղ հասակից ինտեգրուել եւ ստանալ համապատասխան կրթութիւն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին: Ա.Աշոտյանն առաջարկել է այս տարի այդ վերապատրաստումն անցկացնել Վրաստանի տարածքում, ինչին վրաց նախարարը տուել է նախնական համաձայնութիւն: Նա, մասնաւորապէս, նշել է, որ իրենց մօտ իրականացւում են ուսուցիչների վերապատրաստման եւ ատեստաւորման կազմակերպչական բարեփոխումներ, որոնք հնարաւորութիւն կտան մեկտեղել երկու ծրագրերն էլ: Դ.Շաշկին այս հարցում խնդրել է հայկական կողմի աջակցութիւնը` համապատասխան թեստերի կազմման եւ գիտելիքների ստուգման տեսանկիւնից: Հանրակրթութեան ոլորտում վրացական կողմին, մասնաւորապէս, հետաքրքրել է Հայաստանում աւագ դպրոցների համակարգի ներդրման փորձը; Առաջարկ է հնչել դպրոցականների համատեղ օլիմպիադաների կազմակերպման եւ Վրաստանում անցկացուող ամառային ճամբարներում լաւագոյն հայ աշակերտների մասնակցութեան վերաբերեալ: Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռքբերուել Վ.Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարանում վրացական մշակոյթի եւ լեզուի զարգացմանը նպաստող վրացերէն լեզուի ուսումնասիրման կենտրոն բացելու կապակցութեամբ: Ա.Աշոտյանն այս հարցում խնդրել է վրացական կողմի աջակցութիւնը` համապատասխան մասնագէտների եւ ուսումնական ծրագրերի ապահովման տեսանկիւնից: Կողմերը քննարկել են նաեւ կրթական բարեփոխումների շրջանակում իրականացyող համագործակցութեան նոր հեռանկարներ. մասնաւորապէս, այս տարի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բուհեր ընդունուելու առաւելութիւններ են տրուել. դիմորդներն իրենց մայրենի լեզւով կյանձնեն ընդամէնը մէկ քննություն: Ա.Աշոտեանը վրացական կողմին խնդրել է իրեն տրամադրել համապատասխան վիճակագրական տվյալներ` նոր ընթացակարգով ընդունելութեան արդիւնքում դիմորդների թուաքանակի եւ շարժի կապակցութեամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ուսանողների շարժունության ապահովման եւ փոխանակման ծրագրերին. նախատեսւում է, որ տարեկան որոշակի թւով ուսանողներ կներգրաւուեն փոխանակման ծրագրերում: Բացի վերոնշեալ հարցերից, հայկական կողմին առաւելապէս հետաքրքրել է Վրաստանում գիտական աստիճանաշնորհման գործընթացի բարեփոխումների ներկայ վիճակը, ինչպէս նաեւ պայմանաւորուածութիւն է ձեռքբերուել իրականացնել երկու երկրների բուհերի վարկանիշավորում` նշուած գործընթացում պարտադիր ներգրաւելով նաեւ հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների` վերջիններիս օգնութեամբ մշակելով համապատասխան չափորոշիչներ: Փորձի յաջող կիրառման դէպքում գործընթացը նախատեսւում է ներդնել ողջ տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է նաեւ ձեռքբերուել Երեւանում եւ Թբիլիսիում համատեղ համաժողովներ, փոխայցեր, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու կապակցութեամբ, որոնց ընթացքում համապատասխան փորձագետները կարող են տեղում ծանօթանալ նշուած երկրների կրթական համակարգերին, հանդէս գալ փորձի փոխանակմամբ եւ գտնել համագործակցութեան նոր եզրեր: Քննարկուել է նաեւ տարածաշրջանի երեք երկրների կրթութեան եւ գիտութեան նախարարների Բաթումիում համատեղ հանդիպման անցկացման հնարաւորութեյան հարցը: Այնուհետեւ Ա.Աշոտյանն այցելել է Թբիլիսիի թիւ 104 հայկական դպրոց, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ, լսել նրանց մտահոգութիւնները: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի ԿԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք են բերուել որոշակի պայմանավորվածություններ` հայկական դպրոցներում դասագրքերի եւ այլ խնդիրների հետ կապուած: Այցի երկրորդ օրը Ա.Աշոտեանը եղել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում եւ հանդիպել Սրբազան տեր Վազգենի հետ: Նախարարն այցելել է նաեւ նաեւ Թբիլիսիի պետական համալսարան, ուր հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: Այցի աւարտին ՀՀ ԿԳ նախարարը եղել է նաեւ Թբիլիսիի Հայ մեծերի պանթեոնում:
  -   Հասարակութիւն