Կառավարութիւնն առաջարկում է ապրիլի 15-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ


Կառավարութիւնն առաջարկում է ապրիլի 15-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

  • 14-04-2011 16:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ կառավարութիւնը որոշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել ապրիլի 15-ի ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ քննութեան առնել երկրի կեանքի համար կարեւոր նշանակութիւն ունեցող մի շարք օրէնքների նախագծէր: Վարչապետ Տիգրան Սարգսեանի դիտարկմամբ արտահերթ նիստի օրակարգը ձեւաւորուել է նախարարութիւններից ստացուած յայտերի հիման վրայ: Ընտրուել են այն նախագծերը, որոնք միտուած են բարեփոխումներն առաջ մղելուն, գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացնելուն: Օրինագծերի երկրորդ փաթեթը վերաբերում է միջազգային կազմակերպութիւններից ստացուող ֆինանսական օժանդակութեանը: Հիմնականում ներառուել են այն նախագծերը, որոնց վերաբերեալ քննարկում է եղել Ազգային ժողովում: Նիստի օրակարգը կը յստակեցուի նաեւ Աժ-ի հետ, որպէսզի պատգամաւորները բաւարար հնարաւորութիւն ունենան ամբողջ ծաւալով քննարկել օրինագծերը, մանաւանդ որ ԱԺ նախագահի տեղեկացմամբ` այնտեղ քուէարկութեան համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքներ են սպասւում, եւ այս առումով նիստի օրը կարող է ճշգրտուել:
  -   Քաղաքական