Հայ փոքրիկի նամակը` նախագահ Օբամային<br />


Հայ փոքրիկի նամակը` նախագահ Օբամային

  • 19-04-2010 18:55:00   |   |  Հասարակութիւն
ՄԵԽԻԿՈ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 12-ամեայ մեքսիկահայ դպրոցական Ֆրանկո Օբերգո Նաինյանը դպրոցում նամակ գրելու յանձնարարական ստանալով, մի վայրկեան անգամ չի հապաղել յղել իր նամակը Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրանից կատարել իր խոստումը` 1915 թ.-ի ապրիլի 24-ին թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանութիւնը ճանաչելու մասին: Այս մասին տեղեկացնում է sardarabad.com.ar կայքէջը: Պատանի Ֆրանկոն նամակում պատմել է հայերի կրած զրկանքների, տառապանքների եւ ցեղասպանութեան հետեւանքով հայերի աշխարհով մէկ սփռուելու դաժան իրականութեան մասին: Նա իր նամակն աւարտել է` յիշատակելով ցեղասպանութեան աւելի քան մէկ միլիոն զոհերի մասին:
  -   Հասարակութիւն