Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի ուխտի օրն էր<br />


Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի ուխտի օրն էր

  • 19-04-2010 17:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՎԱՆԱՁՈՐ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամէն տարի ապրիլի 17-ին Գուգարաց թեմը մեծ հանդիսաւորութեամբ նշում է Սուրբ Հովհան իմաստասէր Օձնեցի հայրապետի ուխտի օրը: Գուգարաց աշխարհի միակ Սուրբ կաթողիկոս Հովհան իմաստասէր Օձնեցին ժողովրդի կողմից դեռեւս իր կենդանութեան օրոք սրբացուել ու առասպելացվել է: Այս տարի եւս թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնութեամբ եւ առաջնորդութեամբ հազարաւոր ուխտավորներներ Օձունում մասնակցել են Սրբի հիշատակությանը նուիրուած Պատարագին եւ ապա այցելել Արդվի գիւղի բարձունքում գտնուող Սուրբ հայրապետի շիրիմին: Սրբազան հոր գլխաւորութեամբ եւ հոգեւոր հայրերի մասնակցութեամբ Սուրբի շիրիմին կատարուել է մաղթանքի արարողութիւն: Ըստ Գուգարաց թեմի Մամլոյ Դիւանի հաղորդագրութեան, ուխտագնացութեանը մասնակցում էին նաեւ Գուգարաց թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միութեան անդամներ, տարբեր Հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ՎՊՄԻ-ի ուսանողներ եւ բազում հավատացյալներ:
  -   Հասարակութիւն