«արմէնտել»-ը հայ նկարիչների 5 կտաւներ կնուիրի Հայոց<br /> Ցեղասպանութեան թանգարանին <br />


«արմէնտել»-ը հայ նկարիչների 5 կտաւներ կնուիրի Հայոց
Ցեղասպանութեան թանգարանին

  • 16-04-2010 19:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել»-ը Հայոց Ցեղասպանութեան թանգարանին կնուիրի հայ նկարիչների 5 ստեղծագործութիւն: Յովհաննէս Աւետիսեանի, Գրիշա Թորոսեանի, Հրանտ Միրզոեանի, Յարութիւն Յակոբեանի եւ Տիգրան Բարխանաջյանի աշխատանքները, որոնք ներկայացուած են ապրիլի 16-ին բացուած Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած ցուցահանդէսում յետագայում կցուցադրուեն թանգարանում: «Ռուսաստանը միշտ ընդունել է հայ ժողովրդի այս ողբերգութիւնը որպէս իր սեփականը: Որպէս ազգային օպերատորի ղեկավար եւ ռուս ազգի ներկայացուցիչ ես մեծ պարծանքով ընդունեցի «Աշխարհի հայ նկարիչների միութեան» առաջարկը սատարելու Ցեղասպանութեան թանգարանին: Համոզուած եմ, որ արուեստի այս հրաշալի գործերը կհարստացնեն Ցեղասպանութեան թանգարանի ֆոնդը»,- նշւում է «արմէնտել»-ի Գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոյի ուղերձում ցուցահանդէսի բացման առթիւ:
  -   Հասարակութիւն