Անցած գիշեր սպասուող ցրտահարութիւնը մեծ վնասներ չի պատճառել գիւղատնտեսական բերքին


Անցած գիշեր սպասուող ցրտահարութիւնը մեծ վնասներ չի պատճառել գիւղատնտեսական բերքին

  • 14-04-2011 13:08:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Անցած գիշեր սպասուող ցրտահարութիւնը մեծ վնասներ չի պատճառել գիւղատնտեսական բերքին: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը: «Ցրտահարութեան վտանգը շատ մեծ էր: Երէկ ամբողջ օրն այդ ուղղութեամբ մեծ աշխատանքներ ենք կատարել, հաղորդագրութիւններ են ուղարկուել հեռախօսներին, հեռուստատեսութեամբ հաղորդումներ հեռաձարկուեցին, ամբողջ գիշեր մեր խմբերը շրջել են Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ ամենամեծ վտանգն էր կանխատեսւում, բայց ամպամածութիւն եղաւ, որը նպաստեց, որ ցրտահարութիւնը մեղմուի»,- ասել է Ս.Կարապետեանը: Ըստ նրա, գիշերը գրանցուել է 0-2 աստիճան ցուրտ, որի հետեւանքները բացասական չեն եղել:
  -   Տնտեսութիւն