«ԳԱԼԱ»-ի սարքավորումների մաքսազերծման կասեցման պատճառը<br /> չմարուած հարկային պարտավորություններն են,- յայտարարում է<br /> Պետեկամուտների կոմիտէն<br />


«ԳԱԼԱ»-ի սարքավորումների մաքսազերծման կասեցման պատճառը
չմարուած հարկային պարտավորություններն են,- յայտարարում է
Պետեկամուտների կոմիտէն

  • 08-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Չափ» ՍՊԸ-ի (ԳԱԼԱ հեռուստաընկերութիւն) կողմից ներկրուած տեխնիկասարքավորումների մաքսազերծման առնչութեամբ մի շարք լրատվամիջոցներում տարածուած այն տեղեկատուութիւնը, թէ մաքսազերծման գործընթացն արհեստականօրէն եւ անհիմն է ձգձգւում, չի համապատասխանում իրականութեանը: Այս մասին հաղորդագրութիւն է տարածել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտէն. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ յիշեալ ընկերութեան կողմից ներկրուած ապրանքի մաքսային ձեւակերպումների գործընթացը կասեցուել է, քանի որ Գիւմրու ՏՀՏ-ի գրութեան համաձայն` ընկերութիւնն ունի 822 հազար 803 դրամի չմարուած հարկային պարտաւորութիւն: Կասեցման պատճառի մասին Շիրակի տարաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկեանը, օրէնքով սահմանուած ժամկէտներում, տեղեկացրել է ընկերութեան ղեկավարութեանը:
  -   Տնտեսութիւն