Հայրենական Մեծ պատերազմի վետերանների դրամական աւանդները<br /> կփոխհատուցվեն արտահերթ <br />


Հայրենական Մեծ պատերազմի վետերանների դրամական աւանդները
կփոխհատուցվեն արտահերթ

  • 08-04-2010 18:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ի երեկոյեան նիստում Հայաստանի Ազգային Ժողովը 69 «կողմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «ՀՀ 2010 թ.-ի պետական բիւջէի մասին» օրէնքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, Հայրենական Մեծ պատերազմում տարած յաղթանակի 65-րդ տարեդարձի առիթով նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993թ.-ի յունիսի 10-ը ներդրուած աւանդների դիմաց փոխհատուցումը պատերազմի վետերաններին կտրամադրուի արտահերթ: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը յայտնեց, որ կառավարութիւնն աննպատակայարմար է համարել պետական բիւջէում այդ նպատակով լրացուցիչ գումարներ նախատեսելը: Այդ առաջարկութեամբ հանդէս եկած «ՀՅԴ» խմբակցութեան անդամները քուէարկեցին «ձեռնպահ», իսկ «Ժառանգութիւնը» քուէարկութեանը չմասնակցեց: Վերջինի ղեկավար Ստյոպա Սաֆարեանը մինչեւ քվեարկությունը յայտարարեց, որ վետերաններին աւանդների արտահերթ փոխհատուցելու «գաղափարն ինքնին ընդունելի, ողջունելի է, սակայն լուծումները` ոչ»: Ընդդիմադիր պատգամաւորների հիմնական առարկութիւնը վերաբերում էր նրան, որ լրացուցիչ միջոցներ չնախատեսելու դէպքում որոշակի հակադրութիւն է ստեղծուելու վետերանների եւ նպաստառուների միջեւ, քանի որ վետերանների աւանդները փոխհատուցվելու են նպաստառուների աւանդների փոխհատուցման համար 2010թ.-ի պետբիւջէով նախատեսուած գումարներից:
  -   Հասարակութիւն