Տաւուշի մարզում կստեղծուի «Զիկատար» պետական արգելավայրը<br />


Տաւուշի մարզում կստեղծուի «Զիկատար» պետական արգելավայրը

  • 08-04-2010 17:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան որոշմամբ Տաւուշի մարզում կստեղծուի «Զիկատար» պետական արգելավայրը: Ինչպէս կառավարութեան ապրիլի 8-ի նիտսում նշեց ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեյանը, «Զիկատարի» ստեղծման նպատակը Տաւուշի մարզի անտառային կենսաբազմազանութեան, հազուագիւտ, վտանգուած տեսակների, բնութեան եզակի յուշարձանների, ինչպէս նաեւ էնդեմիկ, հազուագիւտ կենդանիների բնակավայրերի պահպանութեան ապահովումն է:
  -   Հասարակութիւն