Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի համար<br />


Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի համար

  • 08-04-2010 15:31:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 29-ին, պաշտամունքի համար վերաբացվել է Բոսֆորի արեւմտյան ափին գտնուող Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցին, որը փակուել էր վերանորոգման եւ բարեկարգման պատճառով: Ինչպէս տեղեկացնում է «Լրաբերը», բացման արարողութիւնը հանդիսապետել է Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Արարողութեանը մասնակցել են Թաթուլ վարդապետ Անուշյանը, Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Զատիկ աբեղայ Պապիկեանը եւ քահանա հայրեր: Տաճարի առջեւ կատարուված դռնբացեքի արարողութիւնից յետոյ Արամ Սրբազանը հաւատացեալների թափորի հետ մտել է եկեղեցի շարականներ երգելով: Կանոնական աղօթքներից յետոյ օրհնուած ջրով ու գինով սրբված աւագ սեղանը, խորհրդանոցը, մկրտութեան աւազանը եւ մատուռների սեղանները օծվել են մեռօնով:
  -   Հասարակութիւն