Ապրիլի 13-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփւփագիր<br /> <br />


Ապրիլի 13-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփւփագիր

  • 14-04-2011 12:26:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՍՈՂԱՆՔ Ապրիլի 13-ին` ժամը 11.53-ին, տեղեկատուութիւն է ստացուել,որ Տաւուշի մարզում տեղի է ունեցել սողանք, որի հետեւանքով վնասուել են Իջեւան-ներքին Ծաղկաւան աւտոճանապարհը (դարձել է միակողմանի երթեւեկելի) եւ գիւղը սնուցող խմելու ջրի ջրագիծը: Դէպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչութեան փրկարական ջոկատը եւ օպերատիւ խումբը: Պարզուել է, որ սողանքի հետեւանքով փլուզուել է Իջեւան-նոյեմբերեան աւտոճանապարհից դէպի Ներքին Ծաղկաւան գիւղ տանող աւտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարութեամբ, 15 մ լայնութեամբ եւ 20 մ խորութեամբ հատուածը, որը թափուել է գիւղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրայ եւ վնասել 30 մ երկարութեամբ հատուածը, վտանգ է սպառնում նաեւ ներքեւում գտնուող գազատար խողովակին: Գիւղի ջրամատակարարումը վերականգնուել է: ՀՐԴԵՀՆԵՐ Ապրիլի 13-ին` ժամը 14.52-ին, Արմավիրի մարզի Արաքս գիւղում տուն է այրուել: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ: Հրդեհը մարուել է տեղի ուժերով: Մասամբ այրուել է Ա. Ղանոյեանին պատկանող փայտէ տնակը` 4 քմ մակերեսով: *** Նոյն օրը`ժամը 21.14-ին, հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Բայրոնի փողոցի թիւ 1/1 շէնքի յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 21.21-ին, մարուել` 21:26-ին: Այրուել է աղբ` 12 քմ մակերեսով: ԹՈՒՆԱՒՈՐՈՒՄ` ՇՄՈԼ ԳԱԶԻՑ Ապրիլի 13-ին` ժամը 20.20-ին,ստացուած տեղեկատուութեան համաձայն, շմոլ գազից թունաւորումով Լոռու մարզի Տաշիր քաղաքի հիւան-դանոց են տեղափոխուել Տաշիր քաղաքի Երեւանեան փողոցի 14-րդ շէնքի թիւ 37 բնակարանի բնակիչներ`1988թ.-ին ծնուած Յասմիկ Չիլինգարեանը եւ 2008թ.-ին ծնուած Անի Պօղոսեանը : Տուժածների առողջական վիճակը գնահատուել է միջին ծանրութեան: ԱՊԱՄՈՆՏԱԺՒՈՒՄ Է Երէկ մենք հաղորդել էինք,որ Երեւան քաղաքի Չեխովի փողոցի թիւ 48/27 շէնքի յարակից տարածքում վերամբարձ կռունկը թեքուել է եւ առկայ է շրջման վտանգ: Ապամոնտաժ իրականացնող կազմակերպութեան աշխատակիցների կողմից կատարուել են կռունկի ամրացման աշխատանքներ, իսկ ապրիլի 14-ի առաւօտեան սկսուել են իրականացուել կռունկի ապամոնտաժման աշխատանքներ:
  -   Մամլո հաղորդագրություն