Կազանում շարունակուող Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնում մինչեւ 69 կգ քաշային կարգում ներկայացուած Վանիկ Աւետիսեանն ու Սամուէլ Գրիգորեանը չկարողացան տեղ գրաւել մրցանակակիրների շարքում: Գրիգորեանը պոկում վարժութիւնում արձանագրեց 140 կգ արդիւնք, իսկ հրում վարժութիւնում իրեն ենթարկեց 173 կգ ծանրաձողը եւ երկամարտի 313 կգ արդիւնքով գրաւեց 5-րդ տեղը: Աւետիսեանը նրան զիջեց մէկ միաւորով (138+174=312) եւ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Aysor.am