12 տարուայ ազատազրկման դատապարտուածը փախուստի է դիմել`<br /> օգտվելով քրեա-կատարողական հիմնարկի աշխատակիցների անփութությունից<br />


12 տարուայ ազատազրկման դատապարտուածը փախուստի է դիմել`
օգտվելով քրեա-կատարողական հիմնարկի աշխատակիցների անփութությունից

  • 02-04-2009 16:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւան-Կենտրոն» քրէակատարողական հիմնարկի կալանաւոր, սպանութեան փորձ կատարելու համար Հիւսիսային քրէական դատարանի 2008թ.-ի դեկտեմբերի 29-ի դատավճռով 12 տարուայ ազատազրկման դատապարտուած Արշակ Աղաբաբեանի փախուստ կատարելու առթիւ Հայաստանի Յատուկ քննչական ծառայութիւնում (ՀՔԾ) յարուցուել է քրէական գործ` ՀՀ Քրէական օրէնսգրքի 315-րդ (պաշտօնական անփութութիւն) եւ 355-րդ յոդուածների 1-ին (Փախուստն ազատազրկման վայրից, կալանաւորուածներին պահելու վայրից կամ ձերբակալուածներին պահելու վայրից) մասերով: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրութեան, Ա.Աղաբաբեանը, օգտվելով «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակիցների անփութությունից, փախուստի է դիմել` հիմնարկի տնտեսական պահեստի պատուհանի մետաղացանցը բացելու եւ պատուհանից դուրս գալու միջոցով:
  -   Հասարակութիւն