Մոսկուայում ծեծի է ենթարկուել յայտնի իրաւապաշտպան Լեւ<br /> Պոնոմարյովը<br />


Մոսկուայում ծեծի է ենթարկուել յայտնի իրաւապաշտպան Լեւ
Պոնոմարյովը

  • 01-04-2009 15:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում յարձակում է կատարուել իրաւապաշտպան Լեւ Պոնոմարյովի վրայ: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկուայի ժամանակով մօտաւորապէես 22.20-ին: Նախնական տուեալներով, երկու անյայտ անձինք յարձակուել են իրաւապաշտպանի վրայ եւ ծեծել նրան: Առայժմ տեղեկատուութիւն չկայ այն մասին, որ Պոնոմարյովից յարձակման ժամանակ գողացուել են արժէքաւոր իրեր: Այժմ միլիցիայի աշխատակիցները պարզում են պատահածի հանգամանքները եւ միջոցներ ձեռնարկում հարձակվողներին գտնելու համար:
  -   Միջազգային