Վարչապետը հանդիպել է միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին<br />


Վարչապետը հանդիպել է միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին

  • 13-04-2011 18:36:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր ընդունել է ,այ. Ի. Ալիխանեանի անուան Ազգային գիտական լաբորատորիաէ Պոակ-ի միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին` ՌԴ Դուբնայի Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլեօրովի անուան միջուկային ռէակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանի գլխաւորութեամբ: Նշենք, որ ՀՀ կառավարութիւնը 2010թ. յունիսի 17-ի նիստում հաւանութիւն էր տուել ,այ. Ի. Ալիխանեանի անուան Ազգային գիտական լաբորատորիաէ Պոակ-ի վերանուանուած ,այ. Ի. Ալիխանեանի անուան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտէ Պոակ-ի հեռանկարային զարգացման ուղղութիւնների վերաբերեալ զեկոյցին: Ողջունելով հիւրերին` վարչապետը շնորհակալութիւն է յայտնել Իւրի Յովհաննիսեանին խորհրդի ձեւաւորման հարցում գործուն մասնակցութեան համար եւ բարձր գնահատել անուանի ակադեմիկոսի կողմից Հհ-ում գիտական ներուժի հետազօտութեան նախաձեռնումը գիտութեան զարգացման առաջնահերթութիւնների սահմանման համատեքստում: Արդիւնքում, ըստ Տիգրան Սարգսեանի, կարեւորագոյն որոշումներ կայացուեցին Ա. Ի. Ալիխանեանի անուան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի, Դուբնայի Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի հետ համագործակցութեան եւ նոր արագացուցիչների ձեռքբերման վերաբերեալ: Ակադեմիկոս Յովհաննիսեանը կառավարութեան ղեկավարին է ներկայացրել խորհրդակցական մարմնին անդամակցող միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին, ովքեր խօսել էն Ազգային գիտական լաբորատորիայի հեռանկարային զարգացման եւ գիտական հետազօտութիւնների արդիւնաւէտութեան բարձրացման իրենց մօտեցումների մասին: Հանդիպման ընթացքում արծարծուել էն Ա. Ի. Ալիխանեանի անուան ազգային գիտական լաբորատորիայի գործունէութեան ուղղութիւններին առնչուող հարցեր: Այդ համատեքստում առանցքային է համարուել միջուկային բժշկութեան զարգացմանն ուղղուած ծրագրերի իրականացումը: Վարչապետ Սարգսեանը կարեւորել է լաբորատորիայի գործունէութեան յստակ մեթոդաբանութեան սահմանումը եւ անհրաժեշտ համարել ՀՀ գիտութեան պետական կոմիտէի ու միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի համագործակցութիւնը:
  -   Տնտեսութիւն