Էրդողանը Հայաստանին մեղադրում է հայ-թուրքական գործընթացը ձգձգելու մէջ<br />


Էրդողանը Հայաստանին մեղադրում է հայ-թուրքական գործընթացը ձգձգելու մէջ

  • 13-04-2011 17:38:48   | Հայաստան  |  Քաղաքական
«Եթէ Հայաստանի կառավարութիւնը առաւել նպատակասլաց դիրքորոշում որդեգրի հայ–թուրքական արձանագրութիւնների հարցում եւ ճիշտ քայլեր ձեռնարկի, սահմանը շատ արագ կը բացուի»,- այսօր յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստրասբուրգում` Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Ինչպէս տեղեկացնում է «Ազատութիւն» ռադիօկայանը, պատասխանելով Հայաստանի պատուիրակութեան անդամ, Դաշնակցութեան ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հարցին, թէ որն էր հայ-թուրքական արձանագրութիւնների տակ ստորագրութիւն դնելու իմաստը` եթէ Անկարան մինչեւ օրս շարունակում է դրանք շաղկապել ղարաբաղեան խնդրի կարգաւորման հետ, Էրդողանը յայտարարեց.- «Թէեւ Թուրքիան ստանձնել է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու պարտաւորութիւն, այդուամենայնիւ, մտադիր չէ անտեսել եղբայրական ժողովրդի` Ադրբեջանի շահերը»: «Որոշակի քայլեր պէտք է ձեռնարկուէն առկայ խոչընդոտները վերացնելու համար, ինչից յետոյ մենք պատրաստ ենք բացել սահմանը: Այդ իսկ պատճառով մենք միշտ հրաւիրել ենք Եահկ-ի Մինսկի խմբին` քննարկելու այս հարցը: Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացեալ Նահանգները պէտք է մասնակցեն այս խոչընդոտների յաղթահարմանը: Երբ նրանք իրականացնէն իրենց պարտաւորութիւնները, մենք կը կարողանանք լուծում գտնել: Սակայն, եթէ նրանք արդիւնքների չհասնէն, ամէն ինչ բաւականին կբարդանաէ, - յայտարարել է էրդողանը: Դիմելով Եխխվ-ի անդամ եւրոպացի պատգամաւորներին` Էրդողանը մեղադրեց Հայաստանի կառավարութեանը գործընթացը ձգձգելու եւ սփիւռքում անգործութիւն դրսեւորելու մէջ: «Գուցէ դուք չգիտէք այս մասին, սակայն էս ուզում եմ, որ իմանաք», - ընդգծեց Թուրքիայի վարչապետը եւ շարունակեց.- «Երբ մենք ստորագրեցինք արձանագրութիւնները, գնացինք այդ քայլին, որպէսզի լուծենք առկայ խնդիրները: Սակայն էս տեսայ, որ հայկական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկում, երբ գործը հասնում է սեփական սփիւռքին: Եթէ Հայաստանի կառավարութիւնը կարողանայ առաջ շարժուել առաւել նպատակաուղղուած կերպով եւ գնա ճիշտ ճանապարհով, ապա, էս վստահ եմ, որ մենք կը կարողանանք առաջընթաց արձանագրել եւ շատ արագ բացել սահմանը»: Էրդողանին տրուած հարցում Արմէն Ռուստամեանը յիշատակել էր նաեւ Կարսի հայ–թուրքական բարեկամութիւնը խորհրդանշող արձանը ապամոնտաժելու մասին վարչապետի պահանջը եւ հետաքրքրուել` արդեօք այդ քայլը նպաստում է հարեւան երկրի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը: Իր պատասխանում Էրդողանն այս հարցին որեւէ կերպ չանդրադարձաւ: Փոխարէնը` Թուրքիայի վարչապետը կրկին խօսեց իր երկրում օրինական եւ ապօրինի ապրող հազարաւոր հայերի մասին: «Իմ երկրում 70 հազար հայ կայ` Թուրքիայի քաղաքացի: Բացի այդ, եւս 40 հազար հայեր ապրում էն առանց քաղաքացիութեան: Մենք նրանց ետ չենք ուղարկում Հայաստան, թէեւ կարող ենք, եթէ ցանկանանք: Նրանք շարունակում էն ապրել, որովհետեւ դժուարութիւններ ունէն սեփական երկրում», - յայտարարել է Էրդողանը:
  -   Քաղաքական