ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան հեղինակաւոր
ֆինանսատնտեսական «Ֆորբս» հանդէսը հրապարակել է աշխարհի
ամենահարուստ մարդկանց ամենամեայ ցանկը: Վարկանշային ցուցակի առաջին
տեղը բաժին է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին:
Մոլորակի ամենահարուստ մարդկանց «տասնեակը» հետեւեալ տեսքն
ունի.
1. Բիլ Գեյթս (ԱՄՆ)` 40 մլրդ դոլար, 2. Ուորեն Բաֆետ (ԱՄՆ)`
37 մլրդ դոլար, 3. Կարլոս Սլիմ (Մեքսիկա)` 35 մլրդ դոլար, 4.
Լորենս Էլիսոն (ԱՄՆ)` 22,5 մլրդ դոլար, 5. Ինգվար Կամպարդ
(Շուեդիա)` 22 մլրդ դոլար, 6. Կարլ Ալբրեխտ (Գերմանիա)` 21,5 մլրդ
դոլար, 7. Մուկեշ Ամբանի (Հնդկաստան)` 19,5 մլրդ դոլար, 8. Լաքշմի
Միտտալ (Հնդկաստան)` 19,3 մլրդ դոլար, 9. Թեո Ալբրեխտ (Գերմանիա)`
18,8 մլրդ դոլար, 10. Ամանսիո Օրտեգա (Իսպանիա)` 18,3 մլրդ դոլար:
Մոսկուան, ըստ «Ֆորբսի», այս տարի Նյու Եորքին է զիջել
«հարուստների մայրաքաղաքի» կոչումը:
Անցած տարի միլիարդատերերի մայրաքաղաք էր յայտարարուել
Մոսկուան, որտեղ ապրում էին ցուցակում ընդգրկուած 74 մարդ: Այժմ
նրանց թիւը Մոսկուայում ընդամէնը 27-ն է: