Աֆղանստանում լրագրող է սպանուել<br />


Աֆղանստանում լրագրող է սպանուել

  • 11-03-2009 16:23:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի Կանդագար քաղաքում սպանուել է կանադական CTV հեռուստաալիքում աշխատող աֆղանցի լրագրող Ջավիդ Յազեմին, տեղեկացրել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը: Յազեմին, որը հեռուստաօպերատոր էր աշխատում եւ լուսաբանում կանադական զորակազմի գործունէութիւնը Կանդագարում, գնդակահարուել է իր քաղաքային գրասենեակից դուրս գալու ժամանակ: Առայժմ հակակառավարական խմբաւորումներից ոչ մէկը չի ստանձնել սպանութեան պատասխանատւութիւնը: Յազեմին Աֆղանստանում շատ յայտնի լրագրող էր: 2007 թուականին նա ամերիկացի զինվորականների կողմից ձերբակալուել էր «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հետ գործակցութեան մեղադրանքով եւ գրեթէ 11 ամիս անցկացրել խիստ վտանգաւոր հանցագործների համար նախատեսուած Բաղրամի աւիաբազայի ամերիկեան բանտում:
  -   Միջազգային