Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ իր երկու որդիները 15 օրով ձերբակալուել են։ Երկրի գլխաւոր դատախազի խօսքերով, նրանք մեղադրւում են կոռուպցիայի եւ իշխանութեան չարաշահման մէջ: Սրտի անբաւարարութեան պատճառով Մուբարաքը տեղափոխուել է Շարմ Էլ Շէյխի Ռեդ Սի Թաունում գտնուող հիւանդանոց, որտեղ երեքշաբթի օրը դատախազները հարցաքննել են նրան։
Մուբարաքի կրտսեր որդին` Գամալը, իշխող կուսակցութիւնում բարձրաստիճան պաշտօնեայ է եւ նախքան բողոքի ցոյցերը, որոնց ժամանակ ոստիկանութեան կրակից զովել է մօտ 800 մարդ, համարւում էր, որ նա է փոխարինելու հօրը:
Մուբարաքի որդիները երկու օր առաջ հարցաքնուել են Շարմ Էլ Շէյխի դատարանում եւ պէտք է այսօր ժամանեն Կ'ահիրէ, հաղորդում է Ալ Ջազիրան։