Մայիսին Գերմանիայում կը կայանայ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտին նուիրուած հայ-գերմանական համաժողով
13-04-2011 12:39:43 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Գերմանիայի Կարլսրուէ քաղաքում 2011թ. մայիսի 18-19-ին կը կայանայ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներին նուիրուած հայ-գերմանական համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն էն ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնը, Կ'արլսրուէի Առեւտրի եւ Արդիւնաբերութեան պալատը, Քրոնիմետ Մայնինգ Բաժնետիրական Ընկերութիւնը եւ Ձեռնարկութիւնների Ինկուբատոր Հիմնադրամը:
Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի եւ Գերմանիայի, մասնաւորապէս Կ'արլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բիզնէս համայնքների միջեւ համագործակցութեան ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման եւ նոր ներդրումների ներգրաւման համար: Եւրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայուած Կ'արլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանը հանդիսանում է եւրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերութիւնների եւ հետազօտական կենտրոնների համար: Համաժողովը կը համախմբի ոլորտի շահագրգիռ կողմերին եւ երկու երկրների գործարարներին` ընձեռելով փորձի եւ ինֆորմացիայի փոխանակման լայն հնարաւորութիւն:
Համաժողովին կը մասնակցեն Հայաստանի եւ Գերմանիայի կառավարութեան անդամներ, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտական ոլորտները եւ Կ'արլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանը ներկայացնող ընկերութիւններ եւ ձեռնարկատէրեր: