Ըստ ՀՅԴ խմբակցութեան, ապրիլի 1-ի դրութեամբ կենսաապահովման նուազագոյն զամբիւղի մեծութիւնը 61 հազար դրամ է


Ըստ ՀՅԴ խմբակցութեան, ապրիլի 1-ի դրութեամբ կենսաապահովման նուազագոյն զամբիւղի մեծութիւնը 61 հազար դրամ է

  • 12-04-2011 21:08:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանում այս պահի դրութեամբ, հաշուի առնելով 2010թ.-ի չորրորդ եռամսեակի տուեալները, տնային տնտեսութիւններում իրականացուած հետազօտութիւնների համաձայն, սպառողական նուազագոյն զամբիւղի մեծութիւնը` Առողջապահությւան նախարարութեան կողմից առաջարկուած 2412.1 կը կալ-ի հաշուարկով, կազմում է 52 հազար 228.5 դրամ: Սակայն հաշուի առնելով գնաճի ցուցանիշի եռամսեայ տուեալները, Հյդ-ի հաշուարկներով, ապրիլի 1-ի դրութեամբ զամբիւղի մեծութիւնը 61 հազար դրամ է: Սա նշանակում է, որ Հհ-ում` կիռարելով «Կենսաապահովման նուազագոյն զամբիւղի եւ կենսաապահովման նուազագոյն բիւջէի մասին» օրէնքի պահանջները, նուազագոյն աշխատավարձը չպէտք է պակաս լինի այս մեծութիւնից, մինչդեռ Հհ-ում գործող նուազագոյն աշխատավարձը 32 հազար 500 դրամ է: Այս մասին Աժ-ի ապրիլի 12-ի նիստում յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը` ներկայացնելով խմբակցութեան կողմից արտահերթ ճանաչուած «Կենսաապահովման նուազագոյն զամբիւղի եւ կենսաապահովման նուազագոյն բիւջէի մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրէնսդրական նախաձեռնութիւնը: Ըստ դաշնակցական պատգամաւորի, 2004թ.-ից գործող վերոյիշեալ օրէնքի պահանջի համաձայն, 2004-2007թ.թ.-ի ընթացքում կառավարութիւնը պէտք է հաստատէր մեթոդական յանձնարարականներ եւ որոշէր կենսաապհովման նուազագոյն բիւջէի մեծութիւնը, սակայն մինչեւ այսօր դա չի արուել: ՀՅԴ խմբակցութեան անդամները դեռեւս 2007թ.-ի սեպտեմբերից շրջանառութեան մէջ էն դրել քննարկուող օրէնսդրական փոփոխությւոնները, ըստ որոնց առաջարկւում է կենսաապահովման նուազագոյն բիւջէի եւ զամբիւղի կազմը եւ կառուցուածքը սահմանել օրէնքով: Ընդ որում, Ա.Մինասեանի բնորոշմամբ, ցաւօք, կառավարութիւնը պահպանում է «իր համեստ լռութիւնը» ոչ միայն Հյդ-ի, այլեւ ԱԺ այլ խմբակցութիւնների եւ անհատ պատգամաւորների կողմից շրջանառութեան մէջ դրուած եւս երկու համանման նախագծերի վերաբերեալ: Յարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, հանրապետական Յակոբ Յակոբեանը չհամաձայնեց Ա.Մինասեանի կողմից բերուած տուեալների հետ: Ըստ նրա, 2011թ.-ի պետբիւջէի հիմքում դրուած ամսական նուազագոյն աշխատավարձի չափը 32 հազար 500 դրամ է, «որովհետեւ 2010թ.-ի յուլիսի 1-ի դրութեամբ մեր կենսաապահովման նուազագոյն զամբիւղը եղել է աւելի փոքր»: «Յանձնաժողովն ունի բացասական եզրակացութիւն եւ գտնում է, որ հարցի քննարկումը կարելի է յետաձգել, որպէսզի հարցին մենք տանք գլոբալ լուծում, հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը»,- յայտնեց Հ.Յակոբեանը: Ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանի ելոյթներից յետոյ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն եզրակացրեց. «Այստեղ կառավարութիւնը գործուղել է երեք յարգելի նախարարների ասելու համար մի պարզ բան` փող չկայ, դրա համար չենք անում»: Նա յաւելեց, որ «մնացած միւս բոլոր փաստարկները, աւելի շուտ, օպերային բնագաւառից էն»: Նշենք, որ քննարկումն ընթացաւ կիսադատարկ դահլիճում, զեկուցողներին հարցեր ուղղեցին եւ ելոյթներ ունեցան միայն ՀՅԴ խմբակցութեան անդամները:
  -   Տնտեսութիւն