Անյայտ անձինք կրակ են բացել յունական հեռուստաալիքի շէնքում<br />


Անյայտ անձինք կրակ են բացել յունական հեռուստաալիքի շէնքում

  • 18-02-2009 18:10:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք երեքշաբթի կրակ են բացել Յունաստանի համազգային հեռուստաալիքի շէնքում: Զոհեր եւ տուժածներ չկան: Մոտոցիկլավարի սաղաւարտներով չորս յարձակւողները ինքնաշէն պայթուցիկ սարք են նետել ALTER հեռուստաալիքի շէնքից ներս, որը չի պայթել: Այդ ժամանակ նրանք ատրճանակներից գնդակոծել են չորս աւտոմեքենաներ եւ մոտոցիկլետներով հեռացել: Ներքին գործերի նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը դատապարտել է յարձակումը, որը, ըստ նրա, ուղղուած է եղել ԶԼՄ-ների եւ ժողովրդավարութեան դէմ:
  -   Միջազգային