Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ<br /> եւրոյի փոխարժէքի մեծ անկում<br />


Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եւրոյի փոխարժէքի մեծ անկում

  • 18-02-2009 18:09:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ եւրոյի փոխարժէքի խոշոր` 1,47 տոկոսով անկմամբ են իրենց աշխատանքը երեքշաբթի աւարտել արժոյթի համաշխարհային շուկաները: Այսօր մէկ եւրոյի դիմաց ԵՄ-ում տալիս էին 1,2597 դոլար: Միասնական եւրոպական արժոյթից ներդրողների հրաժարուելու պատճառ է դարձել ԵՄ Արեւելյան Եւրոպայի եւ բալթեան երկրներում ֆինանսական վիճակի զգալի վատթարացման մասին աշխարհի վարկանշային գործակալութիւնների նախազգուշացումը: Եւրոյի փոխարժէքի անկումն ուղեկցուել է Արեւելյան Եւրոպայի բանկերի եւ ընկերութիւնների բաժնետոմսերի վերջին շաբաթների ընթացքում ամենանշանակալից արժեզրկմամբ:
  -   Միջազգային