ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը կարող է աւարտուել 2010 թուականի<br /> սկզբին<br />


ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը կարող է աւարտուել 2010 թուականի
սկզբին

  • 17-02-2009 17:49:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2010 թուականի սկզբին արդէն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է աւարտուել, եթէ կառավարութիւնները ձեռնարկեն դրա համար անհրաժեշտ քայլեր, սակայն նրանց անգործութեան դէպքում խնդիրները ձգձգուած բնոյթ կունենան: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», յայտարարել է Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը: Ստրոսս-Կանը նախազգուշացրել է, որ ամէն դէպքում 2009 թուվականը հեշտ չի լինի: «Եթէ մենք անենք այն ամէնը, ինչ պէտք է, ճգնաժամը վերջ կգտնի 2010 թուականի սկզբին: Եթէ մենք չանենք այն ամէնը, ինչ պէտք է, այն կերկարաձգուի»,- ասել է Ստրոսս-Կանը:
  -   Միջազգային