Ատլանտեան ովկիանոսում բախուել են երկու ատոմային սուզանավեր<br />


Ատլանտեան ովկիանոսում բախուել են երկու ատոմային սուզանավեր

  • 16-02-2009 15:03:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի սկզբին Ատլանտեան օվկիանոսի ջրերում բախուել են բրիտանական Vanguard եւ ֆրանսիական Le Triomphant սուզանավերը, որոնք միջուկային մարտագլխիկներով հրթիռներ են կրում: Տուժածներ չկան, սակայն կարող էր տեղի ունենալ ռադիացիայի արտահոսք: Այս մասին գրում է բրիտանական «Սան» պարբերականը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարարութեան անուանապէս չնշուող ներկայացուցչի: Միջադէպը, ենթադրաբար, տեղի է ունեցել փետրուարի 3-ին կամ 4-ին Ատլանտեան օվկիանոսի բաց ջրերում: Ընդհանուր առմամբ սուզանաւերում եղել են 241 նավաստիներ, ոչ ոք չի տուժել:
  -   Միջազգային