Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը մտահոգութիվւն է
յայտնել հեռուստասերիալների եւ գովազդների որակի կապակցութեամբ
10-02-2009 19:12:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու
իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը փետրուարի 10-ի
յայտարարութեամբ իր մտահոգութիւնն է յայտնել Հանրային եւ մասնաւոր
հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակւող սերիալների եւ
գովազդների որակի ու բովանդակութեան եւ յատկապէս ձեւաւորման
փուլում գտնուող անչափահասների վրայ դրանց բացասական ազդեցութեան
կապակցութեամբ:
«Ակնյայտ է, որ վերջին ժամանակները հայաստանեան տարբեր
հեռուստաալիքներ ցուցադրում են ցածրորակ սերիալներ, որոնք
փողոցային ժարգոնով ու հայհոյանքներով են համեմված եւ գովազդում են
յանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Չի պահպանւում եթերի
գրագիտութիւնը եւ բարոյականութիւնը: Մեր հասարակութիւնը, եւ
յատկապէս նրա խոցելի խումբ հանդիսացող մեր երեխաները ստիպուած են
այսօր դիտել գռեհիկ, ապադաստիարակչական հեռուստաարտադրանք, ցինիկ
հեռուստագովազդներ»,- ասուած է յայտարարութիւնում:
Ըստ Ա.Յարութիւնեանի, պակաս մտահոգիչ չէ, որ եթերում
ցուցադրվում են նաեւ դաժան տեսարաններով եւ բռնութիւններով լի
հեռուստաֆիլմեր, որոնք զուգորդվում են հոգեբանական տեռորով,
արժանապատվության վրայ հիմնուած արժեհամակարգի խարխլումով: Այս
ամէնը, ինչպէս նշում է Մարդու իրաւունքների պաշտպանը, բնականաբար
ծանր հոգեբանական ազդեցութիւն է ունենում յատկապէս երեխաների վրայ,
նրանց մէջ սերմանում ընկճուածութիւն, անելանելիության
զգացողություն, անհանդուրժողականություն, ագրեսիւութիւն եւ այլ
բացասական որակներ:
«Փաստորեն, բարոյադաստիարակչական ազդեցութիւն ունենալու,
մարդու իրաւունքները որպէս բարձրագոյն արժէք սերունդների մէջ
արմատաւորելու փոխարէն, նմանատիպ ֆիլմերը, գովազդները ըստ էութեան
հակառակ ազդեցութիւնն են ունենում: Չկենտրոնանալով որեւէ
հետուստաընկերության վրայ, որպէս օրինակ ցանկանում եմ նշել
մամուլում բազմիցս քննարկված «Որբերը» հեռուստասերիալը»,- ասուած է
Ա.Յարութիւնեանի յայտարարութիւնում:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում բոլոր
հեռուստաընկերություններին եւ նրանց գործունէութիւնը վերահսկող
Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովին միջոցներ
ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղութեամբ: