«Նովիե իզվեստիա». Ռուսաստանցիները արտագաղթում են ճգնաժամի<br /> պատճառով<br />


«Նովիե իզվեստիա». Ռուսաստանցիները արտագաղթում են ճգնաժամի
պատճառով

  • 10-02-2009 17:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆինանսական ճգնաժամի հետ կապուած մեծացել է այն ռուսաստանցիների թիւը, ովքեր ցանկանում են լքել հայրենիքը, գրում է «Նովիե իզվեստիա» թերթը: Փորձագետներն արդէն խոսում են այս տարուայ տասնեակ հազարաւոր արտագաղթողների մասին եւ կանխատեսում նրանց թուի աճ, եթէ երկրում ճգնաժամը աւելի երկար տեւի, քան Արեւմուտքում: Արտագաղթի նոր ալիքի առանձնայատկութիւնն այն է, որ մեկնում են գլխաւորապէս մենեջերներն ու ձեռներեցները: Նրա միւս տարբերիչ հատկանիշն այն է, որ արտագաղթողներից շատերը չեն հրաժարվում ռուսական քաղաքացիությունից:
  -   Միջազգային