Իսրայելում սկսուել են խորհրդարանական ընտրութիւնները<br />


Իսրայելում սկսուել են խորհրդարանական ընտրութիւնները

  • 10-02-2009 16:55:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում այսօր սկսուել են 18-րդ գումարման Կնեսսետի (խորհրդարանի) արտահերթ ընտրութիւնները: Ձայնի իրաւունք ունեցող մօտ 5,3 մլն իսրայելցիները կկարողանան իրենց քաղաքացիական պարտքը կատարել աւելի քան 9 հազար ընտրական տեղամասերում տեղական ժամանակով 07.00-ից մինչեւ 22.00: Ընտրացուցակներում ընդգրկուած են 34 կուսակցութիւններ եւ ընտրական դաշինքներ, սակայն 2 տոկոսի ընտրազանգվածային շեմը յաղթահարելու հոյս կարող են ունենալ նրանցից առաւելագոյնը 15-ը: Ըստ վերջին հարցումների, որ հրապարակուել են անցած ուրբաթ, խորհրդարանում մօտ 25 տեղ կարող են յուսալ Բենիամին Նեթանյահուի գլխաւորած «Լիքուդ» կուսակցութիւնը եւ Ցիպի Լիվնիի գլխաւորած «Քադիման»: Երրորդ եւ չորրորդ տեղերը մօտաւորապէես 17 մանդատներով, ինչպէս սպասւում է, կկիսեն Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել` բեյթեյնու» («Մեր տունը Իսրայելն է») կուսակցութիւնը եւ «Ավոդան» Էհուդ Բարաքի ղեկավարութեամբ: Մնացած հաւակնորդները խորհրդարանում կզբաղեցնեն 2-6-ական տեղ եւ չեն կարող կառավարութեան մէջ մտնելու հոյս ունենալ:
  -   Միջազգային