ԱՄՆ-ի իրաւապաշտպանները քննադատել են Օբամային<br />


ԱՄՆ-ի իրաւապաշտպանները քննադատել են Օբամային

  • 10-02-2009 16:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի խոշորագոյն իրաւապաշտպանական կազմակերպութիւնը` Քաղաքացիական ազատութիւնների ամերիկեան միութիւնը (ACLU), հանդէս է եկել նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման քննադատությամբ` նրան մեղադրելով ԱՄՆ-ի կառավարութեան կողմից խոշտանգումների, ձերբակալութիւնների եւ մարդու իրաւունքների այլ խախտումների մասին տեղեկությունները թաքցնելու Ջորջ Բուշի քաղաքականութիւնը շարունակելու մէջ: Սա իրաւապաշտպանների առաջին քննադատական ելոյթն է Օբամայի վարչակազմի հասցէին, որը իր պարտականութիւնների կատարմանը ձեռնամուխ է եղել ընդամէնը 20 օր առաջ: «Սա փոփոխութիւն չէ, սա նախկինի կրկնությունն է: Թեկնածու Օբաման ընտրութիւնների էր գնում մի պլատֆորմով, ուր բարեփոխումների խոստումներ կային պետական գաղտնիքների ասպարէզում, սակայն նախագահ Օբամայի արդարադատութեան նախարարութիւնը, ցավոք, յետ է կանգնել քաղաքացիական ազատութիւնների այդ կարեւոր հարցից»,- ասւում է ACLU-ի գործադիր տնօրէն Էնտոնի Ռոմերոյի հրապարակուած յայտարարութեյան մէջ:
  -   Միջազգային