Ղրղզստանի կառավարութիւնը վերջնական որոշում է ընդունել<br /> ԱՄՆ-ի ռազմակայանի փակման մասին<br />


Ղրղզստանի կառավարութիւնը վերջնական որոշում է ընդունել
ԱՄՆ-ի ռազմակայանի փակման մասին

  • 06-02-2009 18:57:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի կառավարութիւնը վերջնական որոշում է ընդունել Մանասի ամերիկեան ռազմաօդային յենակայանի փակման մասին: Հինգշաբթի հաղորդուել էր, որ առայժմ այդ հարցի շուրջ դեռ բանակցութիւններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Ղրղզստանի միջեւ, սակայն այսօր առաւօտեան «Ռոյթերը» հաղորդեց Ղրղզստանի վերջնական որոշման մասին: «Որոշումն ընդունուել է: ԱՄՆ-ի դեսպանութիւնը եւ Ղրղզստանի ԱԳՆ-ն կարծիքներ են փոխանակել այդ առթիւ, սակայն այլեւս ոչ մի քննարկում չի կարող լինել»,- ասել է Ղրղզստանի կառավարութեան մամլոյ քարտուղար Այբեկ Սուլթանղազիեւը:
  -   Միջազգային