Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպում ունեցել Միացեալ Թագաւորութեան յատուկ ներկայացուցչի հետ


Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպում ունեցել Միացեալ Թագաւորութեան յատուկ ներկայացուցչի հետ

  • 12-04-2011 18:15:07   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 12-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան յատուկ ներկայացուցիչ Բրայեան Ֆոլի հետ: Հանդիպմանը քննարկուել էն Հայաստանում ստեղծուած ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահաւաքի հետ կապուած ընդդիմութեան անելիքները, արտահերթ ընտրութիւնների հարցը, ինչպէս նաեւ երկրում տիրող համատարած կոռուպցիայի յաղթահարման անհրաժեշտութիւնը: Անդրադարձ է կատարուել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացին: Ըստ Հակ-ի մամլոյ հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցել էն Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարութեան Հայաստանի գրասենեակի ղեկավար Ստեֆէն Ֆիցջերալդը եւ Հայ Ազգային Կոնգրէսի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբեանն ու Աւետիս Աւագեանը:
  -   Քաղաքական