Ժիրինովսկին հանդէս է եկել «Կոկա-կոլա»-ի դէմ<br />


Ժիրինովսկին հանդէս է եկել «Կոկա-կոլա»-ի դէմ

  • 05-02-2009 17:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետդումայի փոխխօսնակ եւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Սիգուտկինին է դիմել «Պետդումայի շէնքից «Կոկա-կոլայի» գովազդը հանելու» խնդրանքով, քանի որ «անթոյլատրելի է, որ պետական բարձրագոյն իշխանութեան մարմնի շէնքում գտնուի արտասահմանեան ընկերութեան գովազդը»: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: «Պետական դումայի բուֆետներում դրուած են «Կոկա-կոլա» գրութեամբ սառնարաններ, որոնցում պահւում են ամենատարբեր ըմպելիքներ: Ընկերութիւնը սարքաւորումը վարձակալութեան է տրամադրում առկայ գովազդի պահպանման պայմանով: Եկեք նաեւ «մաքդոնալդս» բացենք Դումայի ճաշարանի փոխարէն»,- յայտարարել է Ժիրինովսկին` աւելացնելով. «Եթէ գրութիւնների առկայութիւնը ընկերութեան պարտադիր պահանջն է սառնարաններ տրամադրելու համար, ապա մենք պատրաստ ենք նոյնանման սառնարաններ դնել ՌԼԴԿ լոգոտիպներով»:
  -   Միջազգային