Մեկնարկել է «Բջնիի» կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը<br />


Մեկնարկել է «Բջնիի» կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը

  • 05-02-2009 16:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 5-ի ժամը 13-ին մեկնարկել է «Բջնի» հանքային ջրեր» ընկերութեան գոյքի եւ գոյքային իրաւունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Այն իրականացւում է «Սակարկութիւնների մասին» ՀՀ օրէնքի 35.4 յօդուածի 1 եւ 2 մասերի համապատասխան` «Իւրաքանչիւր չկայացած հարկադիր աճուրդից յետոյ` երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրուած լոտի մասին ծանուցումը: Եթէ աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի յաւելում չկատարելու հիմքերով, ապա յաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառւող լոտի մեկնարկային գինն իջեցւում է նախորդ աճուրդի համար սահմանուած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով»: Ըստ ԴԱՀԿԱԾ-ի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանուել 4 մլրդ 441 մլն 358 հազար դրամ: Աճուրդը կտեւի 10 օր` մինչեւ փետրուարի 16-ը: Պահանջի գումարի չափը կազմում է 4 մլրդ 355 մլն 972 հազար դրամ (շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար):
  -   Տնտեսութիւն