Ս.Զատիկի տօնին ընդառաջ հսկողութիւն կը սահմանուի ձուի շուկայում գործող տնտեսվարողների գործունէութեան նկատմամբ


Ս.Զատիկի տօնին ընդառաջ հսկողութիւն կը սահմանուի ձուի շուկայում գործող տնտեսվարողների գործունէութեան նկատմամբ

  • 12-04-2011 17:42:02   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ամէն տարի Ս. Զատիկի տօնի հետ կապուած հանրապետութիւնում նկատւում է հաւի ձուի պահանջարկի աճ: Որպէսզի տնտեսվարողները առիթից օգտուելով թոյլ չտան չարաշահումներ, ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում որոշում է ընդունուել սահմանել ամենօրեայ հսկողութիւն` վերջիններիս գործունէութեան նկատմամբ: Յանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրուածքով կը պահանջի տեղեկատուութիւն` արտադրութեան, իրացման ծաւալների, մնացորդի, ինչպէս նաեւ բացթողնման գների վերաբերեալ: Գների փոփոխութեան դէպքում տնտեսվարողները պէտք է ներկայացնէն նաեւ համապատասխան հիմնաւորումներ: Յանձնաժողովը տեղեկատուութիւն կը պահանջի նաեւ առաւել խոշոր սուպերմարկետներից` արտադրողների կողմից իրենց մատակարարուած ձուի ծաւալների վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն