«Կոմերսանտ». ՌԴ-ն Ղրղզստանի պարտքը չեղեալ կանի ԱՄՆ-ի<br /> ռազմակայանի ոչնչացման փոխարէն<br />


«Կոմերսանտ». ՌԴ-ն Ղրղզստանի պարտքը չեղեալ կանի ԱՄՆ-ի
ռազմակայանի ոչնչացման փոխարէն

  • 03-02-2009 16:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը պատրաստ է Ղրղզստանին ֆինանսական օգնութիւն տրամադրել ղրղզական տարածքում գտնուող ամերիկեան «Մանաս» ռազմակայանի վերացման դիմաց, գրում է «Կոմերսանտ» թերթը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի հետ բանակցութիւններում, որ պէտք է կայանան այսօր Մոսկուայում, Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը կարող է իր բոլոր ֆինանսական խնդրանքների բաւարարման հոյս ունենալ, նախ եւ առաջ Բիշքեկին 450 մլն դոլարի ֆինանսական օգնութիւն տրամադրելու եւ Ռուսաստանի հանդէպ 180 մլն դոլարի ղրղզական պարտքի դուրս գրման հարցում: Ի պատասխան Մոսկուան Ղրղզստանի տարածքի «Մանաս» ամերիկեան ռազմական բազայի ճակատագրի բարենպաստ լուծում է հաշուարկում. բազայի փակման մասին որոշումը երկրի խորհրդարանը կարող է ընդունել արդէն այսօր:
  -   Միջազգային