Քենիայում աւելի քան 100 մարդ է զոհուել բենզինի բոցավառման<br /> հետեւանքով<br />


Քենիայում աւելի քան 100 մարդ է զոհուել բենզինի բոցավառման
հետեւանքով

  • 02-02-2009 17:34:00   |   |  Միջազգային
ՆԱՅՐՈԲԻ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առնուազն 111 քենիացի է զոհուել վթարի ենթարկված բենզատարից բենզին վերցնելու փորձի ժամանակ: Այս մասին յայտնել է ոստիկանութեան ներկայացուցիչ Հասան Նուր Հասանը, որը գլխաւորում է Ռիֆթ-Վալլիի նահանգի իրավապահ մարմինների բաժանմունքը, որտեղ նախորդ օրը երեկոյեան տեղի է ունեցել միջադէպը: «Առայժմ բոցավառման ստոյգ պատճառը պարզուած չէ: Սակայն ենթադրում ենք, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ձրի վառելիք հայթայթելու համար բենզատարին մօտեցած տեղի բնակիչներից մէկը անփութօրէն վայր է գցել սիգարետը: Չի բացառւում նաեւ այն վարկածը, որ ինչ-որ մէկը յատուկ է վառել բենզինը ոստիկանութեան հանդէպ չարությունից»,- ասել է Հասան Նուր Հասանը:
  -   Միջազգային