Ոստիկանութիւնը ազատ է արձակել Օբամայի եղբորը<br />


Ոստիկանութիւնը ազատ է արձակել Օբամայի եղբորը

  • 02-02-2009 17:30:00   |   |  Միջազգային
ՆԱՅՐՈԲԻ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քենիայում բանտից ազատ է արձակուել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայր Ջորջ Օբաման, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքի թղթակցի հետ հեռախօսազրոյցի ժամանակ Ջորջ Օբաման մէկ անգամ եւս յայտարարել է, որ ոչ մի առնչութիւն չունի թմրադեղերի հետ եւ որ բոլոր մեղադրանքներն իր դէմ վերացուած են: Ոստիկանութեան ներկայացուցիչները որեւէ ձեւով չեն մեկնաբանում այս տեղեկատուութիւնը: Ջորջ Օբաման ձերբակալուել էր 2009 թուականի յունվարի 31-ին Քենիայում թմրադեղեր պահելու կասկածանքով: Խուզարկութեան ժամանակ նրա մօտ յայտնաբերուել էր մարիխուանայով գլանակ: Ձերբակալությունից յետոյ Օբաման պահւում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի ոստիկանական տեղամասերից մէկում: Ջորջ Օբաման եւ Բարաք Օբաման խորթ եղբայրներ են, քանի որ նրանց երկուսի հայրն է միայն հարազատ, սակայն, ըստ մամուլի հաղորդումների, նրանք հազիւ են միմեանց ճանաչում:
  -   Միջազգային