Փհենյանը խզում է բոլոր համաձայնութիւնները Սեուլի հետ<br />


Փհենյանը խզում է բոլոր համաձայնութիւնները Սեուլի հետ

  • 30-01-2009 15:48:00   |   |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ իշխանութիւնները մտադիր են միակողմանի կարգով հրաժարուել Հարաւային Կորեայի հետ նախկինում ձեռք բերուած բոլոր քաղաքական եւ ռազմական համաձայնութիւններից, հաղորդում է KCNA գործակալութիւնը: «Նախ եւ առաջ, բոլոր այն համաձայնագրերը, որ վերաբերում են Հիւսիսի եւ Հարաւի միջեւ քաղաքական եւ ռազմական առճակատումների աւարտման հարցերին, չեղեալ կհայտարարուեն»,- նշւում է Կորեայի խաղաղ միաւորման կոմիտէի յայտարարութեյան տեքստում: «Երկրորդ, Հաշտութեան, չհարձակման, փոխանակումների եւ համագործակցութեան մասին համաձայնագիրը, ինչպէս նաեւ Դեղին ծովում ռազմական սահմանային գծի դիրքերը, որ նշանակուած են (համաձայնագրի) յաւելուածում, չեղեալ կհայտարարուեն»,- ասւում է փաստաթղթում: Իր հերթին, «Ֆրանսպրես» գործակալութիւնը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների կողմից մէջբերուող Կորեայի խաղաղ միաւորման կոմիտէի ներկայացուցիչների յայտարարութիւնը, տեղեկատուութիւն է տարածել, որ բացի ԿԺԴՀ եւ Կորեայի Հանրապետութեան միջեւ համաձայնագրերի չեղեալ հայտարարման մասին տվյալներից, Կոմիտէն իր յայտարարութեյան մէջ նաեւ պաշտօնական Սեուլին մեղադրել է Հարաւի եւ Հիւսիսի յարաբերութիւնները «պատերազմի եզրին» հասցնելու մէջ:
  -   Միջազգային